Հուլիսի 12-ին, ժամը 20:59-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է․ կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 7-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի հատվածից, գլորվել և հայտնվել դաշտամիջյան հատվածում։
Երկու ուղևոր հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վարորդին պատգարակով մոտեցրել (մոտ 20մ) շտապօգնության ավտոմեքենային։


Բաց մի թողեք
Ռուբեն Վարդանյանը դիմել է Ադրբեջանի ՄԻՊ-ին
Արմեն Սարգսյանը Թագավորի հրավերով մասնակցել է ԱԲ-ին նվիրված քննարկման. Լուսանկար
Ես ոնց որ ձեզնից լավ եմ․ Քոչարյան