«Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը շուտով հաջողությամբ կլուծվի», – հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտտեի հետ հանդիպման ժամանակ։
Նա նշել է, որ ԱՄՆ վարչակազմը «բազմաթիվ հակամարտություններ է լուծել ամբողջ աշխարհում»։
Դոնալդ Թրամփի՝ 50 օրվա ընթացքում մաքսատուրքերը բարձրացնելու վերջնագիրը Ռուսաստանին ռազմավարական առավելություն է տալիս մի շարք ոլորտներում: Այս մասին հայտնել է The Washington Post (WP)-ն:
Նշվում է, որ Թրամփի ուկրաինական քաղաքականության նոր պարամետրերը դիտվում են որպես ստանդարտ ձգձգման մարտավարություն:
Միաժամանակ, Ռուսաստանը ռազմավարական առավելություն է ստանում. ժամանակ է ստանում մերձենալու Չինաստանի և Հյուսիսային Կորեայի հետ, ամրապնդելու իր դիրքերը մարտադաշտում և ճնշում գործադրելու Եվրոպայի վրա:
Շեշտվում է, որ վերլուծաբանների մոտ մեկ հարց է գերակա մնում. 50 օրից կլինի՞ ևս մեկ շրջադարձ, թե՞ սա ևս մեկ ձգձգում է:
Ավելի վաղ Թրամփը խոստացել էր 100 տոկոս մաքսատուրքեր սահմանել Ռուսաստանի և նրա առևտրային գործընկերների վրա, եթե 50 օրվա ընթացքում Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր չկնքվի:
Բաց մի թողեք
Փաշինյանը սկսեց գրոհը. հոգևորական է ձերբակալվել, թեմի առաջնորդի տուն են խուզարկել․ Լուսանկար
ՄԱԿ Խոշտանգումների դեմ կոմիտեն լուրջ մտահոգություն է հայտնել Բաքվում 23 հայերի կալանքի վերաբերյալ
Քանի՞սն է Հայաստանի քաղաքացիություն ձեռք բերել, քանի՞սն է մասնակցելու քվեարկությանը