Միջազգային հանրապետական ինստիտուտի անցկացրած սոցիոլոգիական հարցումների համաձայն՝ հարցվածների 17 տոկոսը կքվեարկի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության օգտին, եթե առաջիկա կիրակի Հայաստանում անցկացվեն խորհրդարանական ընտրություններ։
Հարցվածների 4 տոկոսն ասել է, որ կքվեարկեր ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի, 2 տոկոսը՝ Ռոբերտ Քոչարյանի, 1 տոկոսը՝ «Իմ Քայլը» դաշինքի, նույնքանը՝ Արամ Սարգսյանի գլխավորած «Հանրապետություն» կուսակցության, 1 տոկոսը՝ Հայ Հեղափոխական Դաշնակցության, 1 տոկոսը՝ «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին և այլն։
Հարցվածների 12 տոկոսը հայտարարել է, որ ընտրությունների ժամանակ կփչացնի քվեաթերթիկը, 28 տոկոսը՝ չի քվեարկի, իսկ 22 տոկոսն էլ դժվարացել է պատասխանել։
Նշենք, որ հարցումն անցկացվել է 2025 թվականի հունիսի 16-26-ն ընկած ժամանակահատվածում՝ հեռախոսային հարցման մեթոդով։
Հարցմանը մասնակցել են 18 տարին լրացած 1505 Հայաստանի քաղաքացիներ և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք։
Նշվում է, որ սխալի միջակայքը չի գերազանցում ±2.5 տոկոսային կետն ամբողջ ընտրանքի համար։

Բաց մի թողեք
Ապրիլի 20-ի աստղագուշակ․ Աշխատեք ավելի շատ ժամանակ անցկացնել ձեզ համար թանկ մարդկանց հետ
Վալոդյա Գրիգորյանի մայրը խիստ բարկացած դիմեց ոստիկաններին. Տեսանյութ
Երգն ու պարը միասին էին՝ ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով