Միջազգային հանրապետական ինստիտուտի անցկացրած սոցիոլոգիական հարցումների համաձայն՝ հարցվածների 17 տոկոսը կքվեարկի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության օգտին, եթե առաջիկա կիրակի Հայաստանում անցկացվեն խորհրդարանական ընտրություններ։
Հարցվածների 4 տոկոսն ասել է, որ կքվեարկեր ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի, 2 տոկոսը՝ Ռոբերտ Քոչարյանի, 1 տոկոսը՝ «Իմ Քայլը» դաշինքի, նույնքանը՝ Արամ Սարգսյանի գլխավորած «Հանրապետություն» կուսակցության, 1 տոկոսը՝ Հայ Հեղափոխական Դաշնակցության, 1 տոկոսը՝ «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին և այլն։
Հարցվածների 12 տոկոսը հայտարարել է, որ ընտրությունների ժամանակ կփչացնի քվեաթերթիկը, 28 տոկոսը՝ չի քվեարկի, իսկ 22 տոկոսն էլ դժվարացել է պատասխանել։
Նշենք, որ հարցումն անցկացվել է 2025 թվականի հունիսի 16-26-ն ընկած ժամանակահատվածում՝ հեռախոսային հարցման մեթոդով։
Հարցմանը մասնակցել են 18 տարին լրացած 1505 Հայաստանի քաղաքացիներ և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք։
Նշվում է, որ սխալի միջակայքը չի գերազանցում ±2.5 տոկոսային կետն ամբողջ ընտրանքի համար։

Բաց մի թողեք
Ինչո՞ւ հերթական երիտասարդ կյանքը հնարավոր չեղավ փրկել
Ֆլամինգոներն ընդդեմ օլիգարխների․ Ինչու են կանաչները խաղադրույք կատարում վարդագույն թռչնի վրա… Ալբանիայից. Լուսանկարներ
ՀԴԲ-ն ձերբակալել է Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի ղեկավարին. Լուսանկար