Կենտրոն վարչական շրջանի Արամի 64 հասցեի բակային տարածքից ապամոնտաժվել են ապօրինի տեղադրված ավտոտնակները:
Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։
Բակը կբարեկարգվի, զավթված տարածքների փոխարեն կձևավորվի հանգստի հարմարավետ գոտի:
Մանրամասները՝ տեսանյութում։
Դավթաշենի գերեզմանատան ճանապարհամերձ և բնակելի թաղամասերին մոտ գտնվող հատվածները պարսպապատվում են կանաչապատ զանգվածով:
Տնկվել է շուրջ 40 ծառ, տարածքում անցկացվում է ոռոգման նոր համակարգ:
Ծրագիրը շարունակական է․ առաջիկայում կանաչապատման աշխատանքներ կիրականացվեն նաև Կենտրոնական (Թոխմախի), Սպանդարյանի և Շահումյանի գերեզմանատներում։
Բաց մի թողեք
Սև ծովից Հայաստանին մոտեցող ակտիվ ցիկլոնը. Սուրենյանը լուսանկար է հրապարակել
ChatGPT-ն կարող է պահանջել անձը հաստատող փաստաթուղթ
Երևանում մեկնարկել է Եվրոպայի համալսարանների արագ և կայծակնային շախմատի առաջնությունը. Լուսանկարներ