Կենտրոն վարչական շրջանի Արամի 64 հասցեի բակային տարածքից ապամոնտաժվել են ապօրինի տեղադրված ավտոտնակները:
Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։
Բակը կբարեկարգվի, զավթված տարածքների փոխարեն կձևավորվի հանգստի հարմարավետ գոտի:
Մանրամասները՝ տեսանյութում։
Դավթաշենի գերեզմանատան ճանապարհամերձ և բնակելի թաղամասերին մոտ գտնվող հատվածները պարսպապատվում են կանաչապատ զանգվածով:
Տնկվել է շուրջ 40 ծառ, տարածքում անցկացվում է ոռոգման նոր համակարգ:
Ծրագիրը շարունակական է․ առաջիկայում կանաչապատման աշխատանքներ կիրականացվեն նաև Կենտրոնական (Թոխմախի), Սպանդարյանի և Շահումյանի գերեզմանատներում։


Բաց մի թողեք
Սա ստորությnւն է, ես տղամարդ եմ. Նեյմարը հեռացվել է խաղադաշտից
Ինչպես է Վահան Քերոբյանը դիմավորել դստերը «Մանկական Եվրատեսիլում» նրա հաղթանակից հետո. տեսանյութ
Արագածում արդեն խորը ձմեռ է․ Անձրև, ամպրոպ. եղանակը առաջիկա օրերին