Օրերս ՀԷՑ էր այցելել ՋԹԲ հոլդինգի սեփականատեր Գրիգոր Տեր- Ղազարյանը և ենթադրել էինք, որ ինչ որ գործարք է նախապատրաստվում` գուցե ՀԷՑ-ի կառավարումն են պատրաստվում հանձնել Հոլդինգին:
Ռոմանոս Պետրոսյանը տեսանյութ էր տեղադրել իր էջում, որտեղ ինքն ու Տեր- Ղազարյանը քայլում են, զրուցում: Տեղեկացանք, որ Պետրոսյանը մեկնել է Սևան, մասնակցելու Սևան-ստարտափին, որին մասնակցում է նաև Գրիգոր Տեր – Ղազարյանը:
Մենք տեղեկացանք նաև, որ նրանք Սևանի ափին մի քանի ժամ առանձնազրույց են ունեցել: Ըստ ամենայնի, Սևանում նոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել:
Oragir.News-ի տեղեկություններով՝ GTB Holdings-ի սեփականատեր Գրիգոր Տեր-Ղազարյանն առաջիկայում գնելու է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն։
Ավելի վաղ համացանցում լուրեր էին տարածվել, որ իշխանությունը մտադրություն ունի ՀԷՑ-ի բաժնեմասերը վաճառել «ՋԻ ԹԻ ԲԻ» ընկերության սեփականատիրոջը։ Լրատվամիջոցները նաև ֆիքսել էին գործարարի այցը ՀԷՑ։
Թեև այդ լուրերը իբր հերքվել էին, սակայն Oragir.News-ի աղբյուրները հաստատում են, որ Գրիգոր Տեր-Ղազարյանը պատրաստվում է գնել ՀԷՑ-ը։

Բաց մի թողեք
#Ուղիղ․ Ո՞ւմ կառաջադրի «Ուժեղ Հայաստան»-ը՝ որպես վարչապետի թեկնածու
ՔՊ քարտուղարին ներում են, իսկ 8 հոգևորականի մեղադրանք են առաջադրել
ԶՊՄԿ-ի փոխտնօրենը մեղադրյալ․ ո՞վ է Նարեկ Ամբարյանը, ինչ կապեր ունի. Լուսանկար