«Մեր տեղեկությունների համաձայն` վերջին օրերին իրավապահ մարմինները սկսել են անհանգստացնել գողականներին ու թաղային ավտարիտետներին:
«Իրավունք» թերթը գրում է. Ինչ–ինչ պատրվակներով՝ նրանցով սկսում են հետաքրքրվել, ապա հարցուփորձ անել, թե ինչ դիրքորոշում ունեն կաթողիկոսի եւ Նիկոլ Փաշինյանի հեռահար բանավեճի մասին:
Այսպես ասած՝ թեման փորձում են տանել այն ուղղությամբ, թե, ըստ գողական «պանյատների», ինչպես են ընդունում իբր երդմնազանց Վեհափառ Հայրապետին: Ըստ էության, գերնպատակն է՝ նրանց հանել եկեղեցու դեմ:
Ի դեպ, հարցաշարում ներառել են նաեւ, թե որքանով են թաղային հեղինակությունները սատարում գործարար Սամվել Կարապետյանին եւ արդյոք ի աջակցություն նրա տեղի ունեցած հավաքին՝ իրենց ռեսուրսներով մարդաքանակ ապահովել են, թե՝ ոչ:

Բաց մի թողեք
#Ուղիղ․ Ո՞ւմ կառաջադրի «Ուժեղ Հայաստան»-ը՝ որպես վարչապետի թեկնածու
ՔՊ քարտուղարին ներում են, իսկ 8 հոգևորականի մեղադրանք են առաջադրել
ԶՊՄԿ-ի փոխտնօրենը մեղադրյալ․ ո՞վ է Նարեկ Ամբարյանը, ինչ կապեր ունի. Լուսանկար