12/02/2026

Կայքը՝ 2009թ․-ից․ սկսած՝ Միտք թերթից 2001թ.

Եկեղեցու դեմ արշավը հետաձգվել է. պատճառը հայտնի է

«Եկեղեցու դեմ արշավ իրականացնողների, այսպես ասած, բանակն ամեն մեկն իր թաղում, մարզում հարցումներ է իրականացնում, ու ըստ այդ հարցումների է, որ արշավը հետաձգվել է։

«Իրավունք» թերթը գրում է. ՔՊ մեր աղբյուրների համաձայն` հասարակությունը չի կիսում վերջիններիս ագրեսիան եկեղեցու դեմ, ավելին՝ հարցվածների մեծ մասը հորդորել են ՔՊ-ականներին չմտնել նման թեմաների մեջ:

«Ձեզանից հետո էդ կեղտը մնալու է Ձեր էրեխեքի փեշերին»,-ասել են հարցվածների մեծ մասը։

Ըստ այդմ էլ, Փաշինյանին զեկուցվել է իրավիճակը, ով էլ «թայմաութ է» վերցրել՝ մինչեւ կոմպրոմատներ հավաքելը։