««Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի երկամսյա կալանքի դեմ բողոքը մակագրվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանին։
Դատական համակարգից «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան այն մասին, որ դատավոր Պապոյանը Սարգսյանի պաշտպանների բողոքը չի բավարարելու, եւ պատգամավորը կշարունակի մնալ կալանքի տակ։
Երեկ նույն դատավոր Ռոբերտ Պապոյանը կալանքի տակ թողեց զոհվածի հորը՝ Արա Ռոստոմյանին. վերջինս եւս կալանավորված էր «Հեղաշրջման պլան»-ի քրեական վարույթի շրջանակում:
Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանին մեղսագրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 43-308 հոդվածի (ահաբեկչության նախապատրաստում) 1-ին մասով եւ 43-419 հոդվածի (իշխանության զավթման նախապատրաստում) 1-ին մասով գործողություններ։
Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում նախաձեռնելու միջնորդությունը «Սրբազան պայքար» շարժման ղեկավարների եւ մասնակիցների կողմից ահաբեկչության եւ իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում է։
Արթուր Սարգսյանը չի ընդունում մեղադրանքը եւ իր նկատմամբ իրականացվող գործընթացները համարում է քաղաքական հետապնդում»։
Բաց մի թողեք
Վազգեն Ռշտունուին մեկնաբանել է Արման Եղոյանի գրառումը, իսկ ՔՊ-ականները գրոհ են սկսել
ՔՊ-ականներն արձակուրդները կանցկացնեն ՔՊ վարչության ընտրություններին պատրաստվելով. ովքե՞ր են հայտ ներկայացրել. Լուսանկար
Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ում կադրային ջարդ է սկսել. հիմքում քաղաքական կամակորությունն է