ՀԷՑ-ի կառավարիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանը ազատվում է ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի բոլոր կադրերից ու հիմնականում աշխատանքից հեռացնում է գլխամասերի ղեկավարներին:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Մեր աղբյուրները փոխանցում են, որ լավագույն մասնագետներին, տարիների աշխատանքային փորձ ունեցող վերադաս աշխատակիցներին Պետրոսյանն ու իր թիմը հրավիրոմ են, ներկայացնում իրենց տեսլականը, քաղաքական ուղղվածությունը, եւ ով հակառակվում է՝ միանգամից ազատում են աշխատանքից:
Տպավորություն է, որ առաջիկայում այս աշխատելաոճը շարունակվելու է. Պետրոսյանի առջեւ Փաշինյանը խնդիր է դրել ազատել բոլոր այն մասնագետներին, որոնք իրենց քաղաքական կամակորությունները անգամ չեն կիսում:
Ռոմանոս Պետրոսյանը, ըստ մեր աղբյուրների, հենց դրա համար էլ «գործուղվել» է ՀԷՑ, որպեսզի կադրային ջարդ իրականացնի: Եվ առանց օրենքի տառ պահելու՝ նա անում է ինչ կամենա»։
Բաց մի թողեք
Նիկոլ Փաշինյանի դասընկերուհին դպրոցի տնօրեն է դարձել
Մի կողմից՝ Փաշինյանն ուզում է ասել, որ պետք է ունենանք մեկ Հայաստան, որը կլինի ցանկապատված սահմաններով, սակայն … Գյուլումյան
Ինչո՞ւ են ծեծել Կադաստրի կոմիտեի աշխատակցի ամուսնուն, և ո՞վ է նա. մանրամասներ. Լուսանկար