Հայաստանի Շախմատի ակադեմիայի սան Վաչե Հովակիմյանը, գերազանց արդյունք է ցուցադրել Սերբիայում կայացած «RUDAR XL – IM ROUND ROBIN» շախմատի միջազգային շրջանային մրցաշարում` դառնալով մրցաշարի միանձնյա հաղթող։
Վաչեն հավաքել է հնարավոր 9 միավորից 7-ը, չկրելով ոչ մի պարտություն և գրանցելով կայուն և բարձր արդյունք մրցաշարի ողջ ընթացքում։
Շախմատի ակադեմիայից հայտնում են, որ այս հաջողությունը հնարավորություն է տվել նրան լրացնել իր միջազգային վարպետի (IM) առաջին նորման, ինչպես նաև զգալիորեն բարձրացնել իր FIDE վարկանիշը՝ ևս մեկ անգամ ապացուցելով, որ աշխատասիրությունը, հետևողականությունն ու ռազմավարական միտքը հաղթանակի բանալին են։







Բաց մի թողեք
«Հավատարմության դրժում». Պատարագների ժամանակ Վեհափառի անվան չհիշատակումը նվիրապետական կարգի դեմ ապստամբություն է
Ինչ է պատահել Նիկիտա Սիմոնյանին մահվանից օրեր առաջ
Մինչ հիմա ինձ համար մեծ գաղտնիք է՝ դա Ռուբե՞նն է ջնջել, թե՞ ադրբեջանցիք․ Գլումով