Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:
Այս մասին տեղեկացրել է ՀՀ գլխավոր դատախազությունը:
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետ Արամ Մայի Զաքարյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության որպես ապօրինի ծագում ունեցող գույք բռնագանձել՝
2 անշարժ գույք՝ Երևան քաղաքում.
1 իրավաբանական անձում մասնակցություն.
14 միլիոն 203 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ:

Բաց մի թողեք
Դավիթ Համբարձումյանի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը, կալանավորվել է
Խուզարկություններ են իրականացրել Մարտուն Գրիգորյանի տանը
Վիճաբանություն՝ Երևանում, հնչել են կրակոցներ, վիրավnրներ կան