«Անկարան վճռականապես դատապարտում է օկուպացված Արևելյան Երուսաղեմում իսրայելցի մի խումբ նախարարների ներխուժումը «Ալ-Ակսա» մզկիթ»,- ասված է Թուրքիայի արտաքոին գործերի նախարարության օգոստոսի 3-ի հայտարարության տեքստում:
Այդ մասին հաղորդում է Թուրքիայի «Անադոլու» պետական գործակալությունը:
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունն ընդգծում է, որ «ներխուժումը տեղի է ունեցել հրեա վերաբնակիչների մասնակցությամբ և իսրայելական ոստիկանության աջակցությամբ», ինչը համարում է «Ալ-Ակսա» մզկիթի և «սուրբ քաղաք Երուսաղեմի կարգավիճակի պահպանման պարտավորության կոպիտ խախտում՝ ի հակակշիռ միւազգային հանրության կողմից ճանաչված առաջնահերթությունների»:
Պաշտոնական Անկարայի դիվանագիտական կոշտ ձեւակերպումներն ավարտվում են ավելի խորքային գնահատականով. Թուրքիան այլևս անընդունելի է համարում Պաղեստինում և ամբողջ տարածաշրջանում Իսրայելի «ապակայունացնող գործողությունները» և կրկին կոչ է անում Գազայում «անհապաղ հրադադար հաստատել և «երկու պետություն» սկզբունքի հիման վրա հաստատել կայուն խաղաղություն»:
Նույն օրը հայտարարություն է տարածել նաև պաղեստինյան ՀԱՄԱՍ-ը և մերժել զինաթափվելու և Գազահից հեռանալու առաջարկությունը՝ քանի դետ Պացեստինը Երուսաղեմ մայրաքաղաքով որպես անկախ պետություն ճանաչված չէ:
Ուշագրավ է, որ, ինչպես թուրքական մամուլն է հայտնել, ՀԱՄԱՍ-ի քաղաքական թևի պատվիրակությունը մինչ այդ այցելել է Անկարա և հանդիպում ունեցել արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ:
Վերջինս օգոստոսի 3-ին մասնավոր հեռուստաընկերություններից մեկին հարղազրույցում սենսացիոն հայտարարություն է արել, որ MIT-ի տնօրենի պաշտոնում հտնվելու առաջին տարում իր դեմ մկնդեղով թունավորելու միջոցով իր դեմ մահափարձ է կազմակերպվել:
Ներկայացնելով արտաքին գործերի նախարարի հարցազրույցի այդ դրվագը, Turkiye պարբերականը հավելում է, որ Ազգային հետախուզության ծառայությունը գլխավորելու ամբողջ ժամանակաշրջանում Ֆիդանը ոչ միայն տարածաշրջանում, այլև միջազգային բոլոր մակարդակներում համարվել է «Մոսադի» ամենալուրջ մրցակիցը:
Թուրքական պարբերականը փաստացի ակնարկում է, որ Ֆիդանի դեմ «կազմակերպված մահափորձի հեղինակը «Մոսադն» է»: Պարբերականն ավելացնում է, որ այդ տարիներին Էրդողանը, լինելով երկրի վարչապետ, Ֆիդանին անվանել է «պետության գաղտնի գործակալ» և որոշակիորեն բացահայտում, որ նա «այժմ էլ Մասուչուսեթսի համալսարանի շրջանավարտ Իբրահիմ Քալընի հետ շարունակում է իր այդ առաքելությունը»:
Քալընը MIT-ի տնօրենի պաշտոնում փոխարինել է Ֆիդանին՝ մինչ այդ լինելով Էրդողանի գլխավոր խորհրդականը: Թուրքական պարբերականը փաստացի ասում է, որ Ֆիդանը շարունակում է մնալ «պետության գաղտնի գործակալ» և վերահսկում է նաև հետախուզությունը, թեեւ ֆորմալ առումով հանդիսանում է միայն արտաքին գործերի նախարար:
ՀԱՄԱՍ-ի հետ «փոխանակման գործարքի» ձախողումից հետո Իսրայելի կառավարության անոնուն աղբյուրը «Եդիոտ ահրոնոտի» ռազմա-անվտանգային հարցերով փորձագետին ասել է, որ կառավարությունը քննարկում է նաև Կատարում և Թուրքիայում ՀԱՄԱՍ-ի ղեկավարների «թիրախային չեզոքացման տարբերակը»:
Դա նշանակում է, որ իսրայելական և թուրքական հատուկ ծառայությունների միջև արդեն իսկ «պատերազմ» է: Այս ֆոնին իր դեմ մահափորձի մասին Ֆիդանի բացահայտումը չափազանց ենթատեքստային է: Ըստ էության, նա հասկացրել է, որ այսօր էլ գտնվում է «Մոսադի» թիրախում:
Պետք է համարել, որ հակաքայլեր ծրագրում են նաև Թուրքիայի հատուկ ծառայությունները: Խիստ ուշագրավ է, որ Թուրքիայի և Իսրայելի միջև երկխոսություն նախաձեռնելու փորձ ԱՄՆ նախագահ Թրամփն առայժմ չի նախաձեռնել: Այդ մասին, համենայն դեպս, որևէ տեղեկություն հայտնի չէ:
Բաց մի թողեք
Պետական դավաճանություն, հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք. Բաքվի դատարանը հրապարակել է Ռամիզ Մեհտիևի վճիռը. Լուսանկար
«Ես պետք է քեզ ստիպեմ թողնել ծխելը»․ Էրդողանը՝ Իտալիայի վարչապետուհուն․ Լուսանկար
Չեխիայի ապագա ԱԳՆ Տուրեկը հրապարակել է ռասիստական, քսենոֆոբ և սեքսիստական բնույթի գրառումներ