Ադրբեջանի կողմից հայկական ինժեներական տեխնիկային հասցված կրակահերթերից հետո երեկվանից շատերն են հարցնում` ի՞նչ է ուզում Ադրբեջանը:
Ադրբեջանը ձգտում է առավելության բոլոր ուղղություններով և բոլոր դիրքերում: Ինքն ակտիվ ամրաշինական աշխատանքներ է իրականացնում, սակայն որոշակի պարբերականությամբ խանգարում/խոչընդոտում հայկական կողմի աշխատանքները:
Ադրբեջանը լավ գիտի` ինչ լկտիության էլ դիմի, ի՞նչ էլ իրեն թույլ տա, առավելագույնն ինչ կանի փաշինյանական իշխանությունը` կոչ անելն է լինելու, օրինակ` հետաքննություն անելու կամ փաստերով փոխանակվելու առումով:
Միշտ չէ, որ Բաքվի գործողություններում խորը գնացող նպատակներ կան, նվազագույնը Հայաստանի հաշվին ինքնահաստատվում են, մարտական ոգին մարզավիճակում պահում, դեռ չեմ խոսում այն մասին, որ երբ էլ պահը որսան` մեզ մի վնաս կտան:
Տիգրան Աբրահամյան
Բաց մի թողեք
Վստահ եմ, որ այս փորձերը անհաջողության են մատնվելու. Նարեկ Կարապետյան
Դաշինք չի լինի. Լևոն Քոչարյան
Չարիքն ու իր խմբակը հենց այդ հանգամանգից են սարսափում․ Բագրատ Սրբազան