«Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամի հեղինակային խմբի կողմից ստեղծված եւ ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորված «Հայաստանի պատմություն» առարկայի 9-րդ դասարանի դասագիրքը դեռ դպրոցներ չմտած արդեն մեծ աղմուկ է առաջացրել:
Դասգրքում առկա անճշտությունները` թե բովանդակային, թե տեխնիկական բնույթի, օրեր առաջ իր ֆեյբուքյան էջում, ապա նաեւ մեզ հետ զրույցում մատնանշեց Պատմական գիտությունների դոկտոր, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը, ով գիրքը որակեց, որպես հերթական խայտառակ ու խոտան դասագիրքը, որ հրամցվում է երեխաներին:
Նա դասագրքի համահեղինակ յոթ պատմաբաններին տվել է 72 ժամ՝ դասագրքի հեղինակությունից հրաժարվելու համար. «Հակառակ պարագայում այն օրն եմ գցելու, որ ձեր թոռներն էլ ձեր արածի համար ամաչեն…»:
Մեզ հետ զրույցում Հայկ Դեմոյանն ընդգծել էր, որ դասագրքում ակնհայտ է նաեւ քաղաքական լոյալության դրսեւորումը. «Դասագրքի վերջում Նիկոլ Փաշինյանը 3 տեղ է երեւում, որպես թավշա հեղափոխություն իրականացրած ազգափրկիչ, սա ամենասարսափելի, ամենաայլասերված մասն է դասագրքի, որովհետեւ գիտականության սկզբունքով երբ նայում ենք, ոչ մի թավշյա հեղափոխություն էլ չի եղել, այլ եղել է շինծու, բեմադրված, նախօրոք պայմանավորված եւ արտաքին ուժերի կողմից թելադրված գործողություն, ինչը դասագրքում չի արձանագրվել:
Դասագրքում արձանագրվել է այն, ինչ այսօր իշխանություններն են ուզում մեզ պարտադրել, որ մենք լինենք կատարյալ անասուններ եւ հավատանք իրենց պատումներին, չհիշենք, որ իրենց ամեն ինչ ավիրել քանդելու, մեր հայկական ինքնության հիմնասյունները սասանելու եւ Արցախը տալու համար էին բերել»:
«Հայաստանի պատմություն» առարկայի 9-րդ դասարանի նոր դասագիրքը և մեթոդական ուղեցույցը հասանելի են արդեն ԴՇՀ կայքում, որտեղից տեղեկանում ենք, որ ԿԳՄՍՆ կողմից երաշխավորված դասագրքի հեղինակներն են` պատմական գիտությունների թեկնածու Գեւորգ Կեսոյանը (թեմա 1), պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Վահագն Հակոբյանը (թեմաներ 2, 3.1-3.6), պատմական գիտությունների թեկնածու Նժդեհ Հովսեփյանը (թեմաներ 4,5,6 եւ 8.2), պատմական գիտությունների թեկնածու Հրածին Վարդանյանը (թեմա 7), բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Ալլա Խառատյանը, արվեստաբան Տաթեւիկ Համբարձումյանը եւ պատմական գիտությունների թեկնածու, մշակութային մարդաբան Աղասի Թադեւոսյանը:
Հեղինակային խումբը գրքի նախաբանում կարեւորել է, որպեսզի աշակերտները սովորեն քննադատաբար մտածել եւ վերլուծել տեղեկությունը` «հաշվի առնելով բոլոր հնարավոր տեսանկյունները»: 176 էջից եւ 8 գլուխներից բաղկացած դասագիրքը անդրադառնում է Հայոց ցեղասպանության հարցին, Հայաստանի առաջին հանրապետությանը, Խորհրդային Հայստանին, Ղարաբաղյան շարժմանը, Հայկական սփյուռքի ձեւավորմանը եւ այսօրվա պետության զարգացման տեսլականին:
Բաց մի թողեք
Կրթական համակարգը դանդաղ, բայց փոխվում է. ԿԳՄՍ նախարար
Ողբամ պատմության այն ուսուցիչներին, որ կհանդգնեն ձեր ստերը դաս դարձնել… Տոնոյան
Ուշադիր կարդացեք, թե ինչ են մատուցում մեր երեխաներին ԿԳԲ-ի մնացուկային գործակալական ցանցի ներկայացուցիչները․ Դեմոյան