Այսօր՝ օգոստոսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 16:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ագզային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հալաբյան փողոցի շենքերից մեկի մոտակայքում էլեկտրաենթակայան է այրվում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 4 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական, բժշկական ապահովման հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։
Օգոստոսի 7-ին, ժամը 16:50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հալաբյան փողոցի շենքերից մեկի մոտակայքում այրվում է ենթակայան, հայտնել է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։26-ին։


Բաց մի թողեք
Ուջան բնակավայրի մոտակայքում բшխվել են «Mercedes-Benz» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները․ փրկարարները դուրս են բերել մեքենայում արգելшփակված քաղաքացուն. Լուսանկար
Արտաշատ-Զովաշեն ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106» ու «Lada», 3 հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն․ Լուսանկար
Հարազատների հետ միջոցառման չէր մեկնել՝ պատճառաբանելով՝ գործեր ունի. հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու մարմինը