Իշխանական աղբյուրները փոխանցում են, որ Վեդու համայնքապետ Գարիկ Սարգսյանն ամեն բան անում է՝ այս անգամ ՔՊ վարչության անդամ դառնալու համար:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Մեր աղբյուրները նշում են, որ Գարիկ Սարգսյանը վերջին օրերին Երևանի տարբեր վարչական շրջաններում ակտիվ քարոզչություն է իրականացնում իր համար ու, կարելի է ասել, բոլոր հանդիպումներին միայնակ է ներկայանում:
Իշխանության մեր աղբյուրները նշում են, որ Սարգսյանն այդքան էլ ընկալելի չէ ՔՊ-ական էլիտայի համար, ու նրա՝ ՔՊ վարչության անդամ դառնալն այդքան էլ չի ոգևորել իշխանության վերնախավին, հատկապես, որ իր մարզն ու համայնքը թողած՝ Երևանից է ձայներ փորձում ստանալ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ին կկայանան ՔՊ վարչության նոր կազմի ընտրությունները, որի համար առաջադրվել է 42 ՔՊ-ական․ նրանցից ընտրվելու է 20-ը: Նշենք, որ Գարիկ Սարգսյանը հանրությանը հայտնի է իր սկանդալային հայտարարությամբ, որն արել էր դեռևս 2019 թվականին, երբ Արարատի մարզպետի պաշտոնն էր զբաղեցնում:
Վերջինս, չգիտես ինչու, մտադիր էր Արարատի մարզում կոկորդիլոս բուծելու ծրագիր իրականացնել ու պարբերաբար հպարտանում էր դրանով:
«Մի քանի բաղադրիչների մասին է խոսքը, պարզապես ծրագիրը հայտնի է որպես «կոկորդիլոսաբուծարան», բայց դա էկոայգի է լինելու, որտեղ լինելու է ալիքային լողավազան, հեծանվահրապարակ, մանկական հրապարակ, արագ սննդի կետեր, ռեստորաններ և այլն»,- ասել էր Սարգսյանը, որի հայտարարությունը այդպես էլ մնաց որպես օդում կախված ծրագիր»։
Բաց մի թողեք
Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետը երկու նոր տուն է ձեռք բերել
Անպատկառություն
«Չինգաչունգ» են անում ծառայողական մեքենաների համար