Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան իր ալիքում գրում է.
Աշխարհաքաղաքական մեծ խաղի համատեքստում Բաքվի բարբարոսական վարչախումբն առայժմ հիստերիայից բացի, իրական ոչինչ չի կարողանում հակադրել Ռուսաստանի կողմից հասցվող խիստ ցավոտ հարվածներին։
Երեկ գիշեր Բաքվի գազն Անդրբալկանյան գազամուղով Ուկրաինա հասցնող «Օրլովկա» գազաբաշխիչ կայանի ամբողջական ոչնչացումը ռուսական հարձակման արդյունքում նաև աշխարհաքաղաքական խոշոր հարված է Բաքվի բռնապետի գազային նկրտումներին, որոնք ենթադրում են Ռուսաստանի շրջանցմամբ գազի մատակարարումներ Եվրոպա։
Վերջերս տեղի ունեցած Կիև-Բաքու գազային համաձայնագրի թանաքը դեռ չչորացած, ռուսական հարվածային ԱԹՍ-ներն այն վերածեցին անպետք թղթի մի կտորի, որը նաև Բաքվի բռնապետության՝ Արևելյան Եվրոպայի գազամատակարար դառնալու պատրանքի մահախոսականն է։
«Օրլովկայի» կրակներում այրված նաև գազային այդ պատրանքի վրա էին խարսխված Բաքվի բարբարոսական վարչախմբի ծավալապաշտությունը և լկտի նկրտումները Հայաստանի նկատմամբ, որոնք, ցավալիորեն կարող են բավարարվել Վաշինգտոնում «գեղեցիկ փաթեթավորմամբ։
#հարափոփոխ_տարածաշրջանը


Բաց մի թողեք
«Բարենորոգումների» կեղծ օրակարգի ներքո փորձ է արվում կերպափոխել Եկեղեցու ավանդական դերը
Երբեք չենք դրել պետական քաղաքականության օրակարգում ցեղաuպանության ճանաչման պահանջ, բայց չենք ուրացել անցյալը․ Զուրաբյան
Ֆրանսահայ աշխարհահռչակ բժիշկ Բեռնար Անդրեասյանը փրկել է նաև իմ կյանքը. Լևոն Տեր-Պետրոսյան