Սպիտակ տանը ավարտվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը:
Հանդիպմանը ի թիվս այլ թեմաների՝ քննարկվել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության խորացման, Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի և Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի վերաբերյալ հարցեր: Հանդիպման արդյունքներով Հայաստանի և ԱՄՆ-ի միջև տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրում:
Նշենք, որ ԱՄՆ նախագահ Թրամփի երկրորդ պաշտոնավարումից ի վեր սա Փաշինյան-Թրամփ առաջին պաշտոնական հանդիպումն է: 2024 թվականի դեկտեմբերի 8-ին՝ Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացման արարողությանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զրույց էր ունեցել ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հետ:
Դրան հաջորդել էր 2025 թվականի փետրվարի 7-ին Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի հանդիպումը: Հանդիպման ընթացքում քննարկվել էին Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր։

Բաց մի թողեք
Չեխիայի խորհրդարանի Սենատի պատվիրակությունը կայցելի Հայաստան
Աթենքի Բյուզանդական և քրիստոնեական թանգարանում մեծ հանդիսավորությամբ նշվեց Հայաստանի Հանրապետության անկախության 35-րդ տարեդարձը. Լուսանկարներ
Փաշինյանը՝ գազի գնի հնարավոր թանկացման մասին