Հայ-թուրքական սահմանի բացման ճշգրիտ ամսաթվերը հայտնի չեն, Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը ընթանում է Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացին զուգահեռ:
Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է թուրքական դիվանագիտական աղբյուրը։
«Այս թեմայի (Թուրքիա-Հայաստան սահմանի բացման) համար կոնկրետ ժամկետներ չկան։ Ինչպես նշել է Թուրքիայի նախագահը, Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը կընթանա Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացին զուգահեռ։ Մենք տեսնում ենք դրական քայլեր այս ուղղությամբ, ամբողջ տարածաշրջանը կշահի երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումից», – ասել է գործակալության զրուցակիցը։
Բաց մի թողեք
Մկրտիչ սրբազանին տանելու են կալանքի, նրա նկատմամբ քրեական հետապնդում են հարուցել
#Ուղիղ․ Լարված իրավիճակ. ԱԱԾ-ն Արագածոտնի թեմի առաջնորդարանում է
«Իրազեկ քաղաքացիների միավորումն» է ահազանգել, որ սկսվել են հոգևորականների ձերբակալությունները