Երևանում երեկ երեկոյան 4 ավտոմեքենա բախվել են իրար. 1 մարդ մահացել է, հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգը ստացվել է օգոստոսի 10-ին, ժամը 17:26-ին։ Հայտնել են, որ Երևան քաղաքի Սեբաստիայի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
«Պարզվել է, որ Սեբաստիայի փողոցի թիվ 188 շենքի մոտակայքում բախվել են «Opel», «Chevrolet», «Mitsubishi» և «Volkswagen» մակնիշների ավտոմեքենաները․ «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է»,–ասված է հաղորդագրության մեջ։
Փրկարարները «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայի վարորդի դին մոտեցրել են դի տեղափոխող մեքենային, իսկ ուղևորին` շտապօգնությանը, ով հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:
«Volkswagen» մակնիշի ավտոմեքենայի ուղևորին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն, «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները տեղափոխվել են բժշկական կենտրոն:
Փրկարարները հոսանքազրկել են «Chevrolet», «Mitsubishi» և «Volkswagen» մակնիշների ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և սահմանազատել տարածքը։
Օգոստոսի 11-ին, ժամը 00:21-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիս գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Jeep» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել սելավատարին և շրջվել։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ավտոմեքենայից դուրս բերել ուղևորներից մեկին և մոտեցրել շտապօգնությանը․ վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Բաց մի թողեք
Եկեղեցու պաշտպանության համար շտապ այցով Հայաստան է ժամանել հայտնի իրավաբան Ռոբերտ Ամստերդամը. Լուսանկար
Հայ-թուրքական սահմանի բացման ճշգրիտ ամսաթվերը հայտնի չեն
Վթար. վարորդները և 5 ուղևոր հիվանդանոցում են. Լուսանկար