12/02/2026

Կայքը՝ 2009թ․-ից․ սկսած՝ Միտք թերթից 2001թ.

Եվրամիությունը կշարունակի աջակցություն ցուցաբերել Ուկրաինային. ԵՄ առաջնորդների հայտարարությունը

Եվրամիության առաջնորդները համատեղ հայտարարություն են տարածել՝ բարձր գնահատելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերը Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու, արդար ու կայուն խաղաղության և անվտանգության հասնելու ուղղությամբ:

Հայտարարության մեջ նշվում է, որ Ուկրաինայում խաղաղության ճանապարհը չի կարող որոշվել առանց Ուկրաինայի, իսկ բովանդակային բանակցությունները կարող են կայանալ միայն հրադադարի կամ ռազմական գործողությունների նվազման պայմաններում:

«Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմն ավելի լայն հետևանքներ ունի եվրոպական և միջազգային անվտանգության համար։ Մենք կիսում ենք այն համոզմունքը, որ դիվանագիտական լուծումը պետք է պաշտպանի Ուկրաինայի և Եվրոպայի անվտանգության կենսական շահերը»,- ասվում է փաստաթղթում։

Եվրամիությունը, ըստ հայտարարության, կշարունակի քաղաքական, ֆինանսական, հումանիտար, ռազմական և դիվանագիտական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային, ինչպես նաև կշարունակի սահմանափակող միջոցներ կիրառել Ռուսաստանի Դաշնության նկատմամբ։