17/08/2025

Ամեն ներկայացումից առաջ ես գիտեմ, թե պիտի փչացնեմ․ Ջուլիետա Ստեփանյան

«Ես ամեն օր ներկայացումներ ունեմ, բայց մինչև այսօր ամեն ներկայացումից առաջ ես գիտեմ, թե պիտի փչացնեմ ներկայացումը: Ես գիտեմ` դերս չեմ հիշում: Դող է գալիս վրաս:

Նարեկ Դուրյանի թատրոնի երիտասարդները ծիծաղում են, ասում են` խաղա, ինչի՞ ես լարվում, տիկին Ջուլյա:

Այդ դողն ու վախը, որ կփչացնեմ ներկայացումը մինչև այսօր ինձ մոտ կա: Բայց, երբ մտնում եմ բեմ, ինձ զգում եմ իմ տանը` ձուկը ջրում»,- «Սրտի տանիքներով» հաղորդման շրջանակներում անկեղծացել է դերասանուհի Ջուլիետա Ստեփանյանը:

«Ամեն ներկայացումից առաջ դող ունեմ, ես գիտեմ, թե պիտի փչացնեմ ներկայացումը»․ Ջուլիետա Ստեփանյան