Օգոստոսի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։
Ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Բազումի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձորում հայտնի «Գլորիա» կարի ֆաբրիկայից «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել 2 աշխատակից։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը , հիվանդանոց է մեկնել Բազումի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Արամ Հարությունյանի գլխավորությամբ։
Տեղում պարզվել է, որ հիվանդանոց են տեղափոխվել Լոռու մարզի բնակիչներ 51-ամյա Հասմիկ Պ․-ն՝ «Ձախ նախաբազկի վերին երրորդի միջանցիկ վերք՝ մկանային վնասումով, նյարդային վնասում հարցականով, օտար մարմին, նախաբազկի ոսկրերի կոտրվածք հարցականով» ախտորոշմամբ և
Լոռու մարզի բնակիչ 46-ամայ Աննա Բ․-ն՝ «Աջ դաստակի փափուկ հյուսվածքների սալջարդ» վնասվածքով։
Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները գտնվում են անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում՝ վիրահատարանում և ի վիճակի չեն կատարվածի մասին այս պահին բացատրություն տալու։
Ոստիկանները պարզել են, որ ժամը 10։55-ի սահմաներում Հասմիկ Պ․-ն Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղում գործող «Գլորիա» կարի ֆաբրիկայի առաջին հարկում գտնվող «BP» արտադրամասում աշխատելու ընթացքում իր անզգուշության հետևանքով, չպահպանելով անվտանգության կանոնները, ձախ ձեռքը թողել է «Մամլիչ» հաստոցի տակ, ինչի հետևանքով ստացել է վերը նշված մարմնական վնասվածքները։ Այդ ամենին ականատես նրա գործընկեր Աննա Բ․-ն օգնության հասնելով փորձել է դադարեցնել հաստոցի աշխատանքը, ինչի արդյունքում ինքը նույնպես ստացել է վնասվածք։
Ոստիկանության Բազումի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Բաց մի թողեք
Երևանում «Հոնդան» վրաերթի է ենթարկել Հնդկաստանի քաղաքացուն. վերջինս մահացել է
Ողբերգական ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց, նրա 10-ամյա տղան տեղում մահացել է. Լուսանկար
Ամեն օր հազարավոր մարդիկ քեֆ են անում, կնշանակի խաղաղության հարցը լուծվե՞լ է․ Սարգսյան