Ձերբակալվել են ՆԳՆ ոստիկանության Տավուշի հաշվառման քննական բաժնի պետն ու ևս 14 անձ: Գործն առնչվում է վարորդական վկայական տրամադրելու դիմաց կաշառք ստանալուն։
Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին տեղեկությունը՝ նշելով, որ Հակակոռուպցիոն կոմիտեի և ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության աշխատակիցների հետ համատեղ իրականացված քննչական և օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում ձերբակալվել է 15 անձ, այդ թվում՝ ՀՀ ՆԳՆ Տավուշի մարզի հաշվառման-քննական բաժնի պետը։
Քրեական վարույթն առնչվում է բազմաթիվ քաղաքացիների կողմից կաշառքի դիմաց վարորդական վկայականներ ստանալու՝ առերևույթ հանցագործության դեպքերին։

Բաց մի թողեք
Կրակել էր հարսանիքի ժամանակ
Հրազդանում ոստիկանների կողմից քաղաքացու նկատմամբ առերևույթ խոշտանգման դեպքով նախաձեռնվել է վարույթ
Երևանում թոշակառու հաշվապահն ու որդին ընկերությունից 55.5 մլն դրամ ու 275 հազար դոլար են գողացել