Արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։
ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային քրեական վարչությունում և Վեդիի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Վանաշեն գյուղում հարձակվել են տներից մեկի վրա և հնչել են կրակոցներ։
Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ իրավապահները պարզել են, որ օգոստոսի 8-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում Վանաշեն գյուղի գյուղամիջյան ավտոճանապարհին գտնվող ավտոլվացման կետի մոտ մեքենան վարելու շուրջ վիճաբանություն է ծագել Արարատի մարզի բնակիչներ 31-ամյա Մանուկ Հ․-ի, 30-ամյա Արման Հ․-ի և 45-ամյա Գագիկ Ք․-ի միջև, որի ժամանակ վերջիններս քաշքշել են միմյանց և հեռացել։
Այնուհետև ժամը 23։00-ի սահմաններում Գագիկ Ք․-ն իր մոտ ապօրինի պահվող ինքնաձիգից կրակահերթ է արձակել Մանուկ Հ․-ին պատկանող «Opel» մակնիշի ավտոմեքենայի վրա ու այդ ընթացքում Մանուկ և Արման Հ․-երը դուրս են եկել փողոց, որից հետո Գագիկ Ք․-ն շարունակել է ինքնաձիգից կրակահերթ արձակել վերջիններիս ուղղությամբ, որի ժամանակ էլ Մանուկ Հ․-ն ստանալով հրազենային վնասվածք տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։
Ոստիկանների կողմից Գագիկ Ք․-ն ձերբակալվել և տեղափոխվել է Արարատի մարզային քրեական վարչություն և ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք հանդիսացող ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին։
Բաց մի թողեք
Կոտայքի բնակիչը տաքսի է պատվիրել, ապա, ատրճանակի uպառնալիքnվ, առևանգել մեքենան
Դիմակավորված անձը մտել է Երևանում հայտնի խանութներից մեկը և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար․ Տեսանյութ
Արտառոց դեպք՝ Արագածոտնի մարզում․ արցախցի կնոջը խոստացել են խոշոր չափի դրամական օգնություն, բայց դրա դիմաց պահանջել են 80 հազար դրամ