ԱԺ պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը.
Նայում ես «Սրբազան շարժման» գործով կալանավորված անձանց առնչվող խայտառակ ապօրինությունները, մեկը մեկի հետևից պայթող իրավապահ համակարգի և իշխանական քարոզչամեքենայի կեղծ մեղադրանքները ու այս պայմաններում բանտերում տասնյակներով անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալներ կան:
Մեկ ամսից ավելի ժամանակ է անցել` ինչ իշխանությունները հրատապ կարգով ԱԺ բերեցին մեր գործընկեր Արթուր Սարգսյանին անձեռնամխելիությունից, այնուհետև` ազատությունից զրկելու նախաձեռնությունը, հեքիաթային մեղադրանքներ վերագրեցին, վերջում էլ` խուժանապետությանը հատուկ սադրանք հրահրեցին:
Արթուրին շատերն են ճանաչում որպես ազնիվ, նվիրված ու պատվախնդիր մարդու, ով վաղուց իշխանության թիրախում էր և պարզապես առիթ էին փնտրում` վերջինիս ազատությունից զրկելու և քաղաքական պրոցեսներից դուրս թողելու համար:
4 տարի առաջ էլ անօրինական ձևով Արթուրին կալանավորեցին, սակայն վերջինս շարք վերադառնալուց անմիջապես հետո, լծվեց իշխող ռեժիմի դեմ պայքարին:
Ազատությո՛ւն Արթուրին և քաղաքական հետապնդման ենթարկվող բոլոր քաղաքացիներին:

Բաց մի թողեք
Փաշինյանը հայտարարեց՝ ինչու Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները չեն կարող նախկինը լինել
Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․
Համաձայն եմ այս աղետաբեր իշխանությունների հետ`պետք է կենտրոնանանք մնացած հայրենիքը պահպանելու վրա