Աննա Հակոբյանը սկսել է «Կրթվելը նորաձեւ է» շարժման երկրորդ փուլը, առաջինի ավարտի մասին հայտնեց հուլիսի 15-ին, ճոռոմ վիճակագրություն ներկայացրեց՝ իբր 12 հազար մարդ է միացել շարժմանը, 11 հազարը` մասնակցել, սակայն Հանրային հեռուստաընկերության եթերով ցուցադրությունից հետո տեսագրությունը հանվել էր յութուբյան էջից, կան տեղեկություններ, որ խայտառակ քիչ դիտումներ են եղել։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Չնայած դրան, տիկինը շարունակում է աներեւակայելի համառություն դրսեւորել, երեկ կանանց գաղութում՝ Աբովյան ՔԿՀ-ում է կրթարշավ իրականացրել, իսկ օգոստոսի 22-ին Արագածոտնի Բյուրական համայնքի ռեստորաններից մեկում է հավաք իրականացնելու, մարզպետարանից վարչական ղեկավարներին, մարզպետարանի ենթակայության ներքո գործող հիմնարկների աշխատակիցներին հրահանգել են պարտադիր մասնակցություն, ընդ որում՝ վարչական ղեկավարներին ասվել է, որ կանանց հետ այցելեն։
Բաց մի թողեք
Տեր-Պետրոսյանի հրաժարականը ոչ թե փախուստ էր, այլ սեփական լուծումն ազգի վզին չփաթաթելու պետական գործչի որոշում
Հիմա էլ չեն բացառում, որ Փաշինյանը առաջիկա շաբաթներին հայտարարի արտահերթ ընտրությունների գնալու մասին
Զեյնաբ Խանլարովա էին լսում, հայկական ռադիոյով առավոտից իրիկուն հնչում էր ազերական երաժշտություն