Սեպտեմբերի 1-ին ընդառաջ «Տաշիր» բարեգործական հիմնադրամը Հայաստանի գյուղական համայնքների բոլոր առաջին դասարանցիներին դպրոցական պայուսակներ էր բաժանում՝ անհրաժեշտ գրենական պիտույքներով։
Հրապարակ թերթը գրել է․ Արդեն գրվել է, որ, համայնքապետերի դրդմամբ, որոշ տեղերում ծնողները ցուցադրաբար հրաժարվել են ընդունել նվերը, իսկ հետո խոստովանել, որ համայնքապետերից են նման հրահանգ ստացել։
Կան տեղեկություններ, որ բոլոր համայնքապետերին խստիվ հանձնարարվել է՝ իրենց բնակիչներին ամեն գնով, անգամ սպառնալիքներով, հետ պահել Կարապետյանների նվերից:
Իհարկե, շատերը չեն ենթարկվել համայնքապետերին, սակայն ոմանք վախեցել են, որ խնդիրներ կունենան հետագայում ոռոգման ջրի եւ այլ հարցերում։
Բաց մի թողեք
Հետախուզական տվյալների փոխարեն վարկեր է կուտակել․ Լուսանկար
Ինչու պետք է Ալիեւն ավելի բարոյական գտնվի, քան Փաշինյանը` իր ՔՊ-ի հետ միասին
Կառավարությանը նոր լիազորություն կտրվի