«Այս տարվա հունիսի 26-ին Նիկոլ Փաշինյանը, իր հերոսական «հատիկ-հատիկ» օպերացիայի գործունեությունը ներկայացնելով, հայտնել էր. «Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել նույն համայնքի Գետափնյա 2-րդ փողոց, 22 հասցեում գտնվող մարզադաշտի 6.5 հա հողամասի նկատմամբ: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 123 մլն 224 հազար ՀՀ դրամ է»:
«Ժողովուրդ» օրաթերթը այս առիթով օգոստոսի 18-ին հարցում էր ուղարկել Մարտունի համայնքի ղեկավար Հովիկ Հովեյանին՝ պահանջելով տեղեկություններ այս մարզադաշտի մասին, քանի որ մենք ինֆորմացիա ունեինք, որ այդ տարածքը պատկանել է Վազգեն Սարգսյանի զինակից ընկեր Հարություն Հարությունյանի միակ ժառանգին, որի ձեռքից պետությունը խլել է սպարապետի ժամանակ նրանց ընտանիքին տրված անշարժ գույքը
Ժողովուրդ» օրաթերթին սկանդալային պատասխան է տվել. «Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Գետափնյա 2-րդ փողոց, 22 հասցեում գտնվող մարզադաշտի 6.5 հա մակերեսով անշարժ գույքը երբեւիցէ հանգուցյալ՝ Հարություն Հարությունյանի միակ ժառանգին չի պատկանել. նշված մակերեսով հողամասը ՀՀ Կառավարության 26.01.2006 թվականի թիվ 135-Ն որոշմամբ փոխանցվել է համայնքին»:
Այս դեպքում հարց է առաջանում, թե 2006 թվականից համայնքապատկան հողակտորը Նիկոլ Փաշինյանը ինչպես է «հատիկ-հատիկ» վերադարձրել Մարտունի համայնքին ու պարծենում է վերադարձրածով՝ այն շուկայական արժեքով գնահատելով 123 մլն դրամ:
Սա նշանակում է, որ հերթական անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խաբում է քաղաքացիներին, ստում ու մոլորեցնում՝ թալանի վերադարձի հոգնեցնող վերնագրերով»։







Բաց մի թողեք
165 կմ ճանապարհ են անցել, հասել Կիրանց, սակայն Կիրանցի բնակիչներին այդպես էլ չեն հանդիպել
Կեղծ պատարագից Փաշինյանը վերադարձել է ծայրահեղ նյարդայնացած
Քաղաքական գործերով դատարանում ամենավերջին դետալին ուշադրություն են դարձնում, իսկ դրանից դուրս մյուս գործերով անարխիա է` ով և ինչ ուզում է` անում է