Պուտինը լրագրողների հետ ճեպազրույցում ամփոփել է Չինաստան կատարած քառօրյա այցի արդյունքները:
Բազմաբևեռ աշխարհի, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում տնտեսական բումի, ռուս-չինական երկկողմ հարաբերությունների, «նոր աշխարհակարգում» բոլոր երկրների հավասար իրավունքների մասին նրա դիտարկումները, որ թեզիսների ձևով փոխանցում է ՏԱՍՍ պետական գործակալությունը, չափազանց կարևոր են:
Մանավանդ որ ԱՄՆ նախագահն էլ իր հերթին «կասկածել է», որ Ռուսաստանը, Չինաստանը և Հյուսիսային Կորեան «հակաամերիկյան ալյանս են ձևավորում»:
Բայց կոնկրետ իրավիճակում ավելի է էական և ակտուալ են ուկրաինական կարգավորման մասին նրա «սահմանումները»: Դրանք ընդհանուր տոնայնությամբ ավելի մեղմ են, քան 2024 թվականի «հունիսյան թեզիսները», որ նա հնչեցրել է ԱԳՆ կալեգիայի ընդլայնված նիստին:
Պուտինը, մասնավորապես, ռուս-ուկրաինական հակամարտությունը բնութագրել է այսպես. «Մենք, առհասարակ, ուզում եմ այդ մասին անկեղծորեն ասել, պայքարում ենք ոչ այնքան տարածքների, որքան՝ այդ տարածքներում ապրող մարդկանց իրավունքների համար, որպեսզի նրանք խոսեն սեփական լեզվով, ապրեն իրենց մշակույթի, ավանդույթների շրջանակներում, որ փոխանցվել են նախնիներից»:
Այնուհետև Ռուսաստանի նախագահն ասել է, որ «Ուկրաինան ցանկացած տարածքային հարցում պետք է հանրաքվե անցկացնի»,- բայց և պնդել, որ «ժողովրդավարությունը հենց այն է, երբ պետք է հարգել Ռուսաստանի հետ ապրելու ժողովրդական կամքը»:
Ռուսաստանի նախագահի այս «սահամանումներից» բարդ է միանշանակ եզրակացություն անել, նա Ուկրաինայից ակնկալում է տարածքային հարցերում հանրաքվե անցկացնել, բայց և պնդում, որ Ռուսաստանի հետ ապրելու կամարտահայտությունը պետք է հարգել, այսինքն՝ ընդունել Ղրիմում և Դոնբասում անցկացված «հանրաքվեների» արդյունքները:
Կարելի է այնպես հասկանալ, որ Պուտինը Կիևին առաջարկում է հանրաքվե անցկացնել այն տարածքներում, որ սահմանադրությամբ «պատկանում են» Ռուսաստանին, բայց փաստացի գրավված չեն:
Երևում է, նա Ուկրաինայի խնդրի կարգավորման հարցում Չինաստանից բավարար աջակցություն չի ստացել: Ավելի վաղ Սլովակիայի վարչապետ Ֆիցոն ասել է, որ Պուտինի հետ բանակցություններից «որոշ եզրակացություններ է արել» և պատրաստվում է առաջիկա ուրբաթ օրը դրանք փոխանցել Ուկրաինայի նախագահ Զելենսկուն, որին ՌԴ նախագահը թեև լեգիտիմ նախագահ չի ճանաչում, բայց պատրաստ է նրան ընդունել Մոսկվայում:
Բաց մի թողեք
Այս իրավիճակն ի՞նչ ազդեցություն կունենա հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա
Հարցում․ 63%–ը որպես Ադրբեջանի թշնամի է նշել Ռուսաստանին, 60%–ը՝ Հայաստանին
Միացյալ Նահանգները կշարունակի՞ գլխավորել եվրաատլանտյան աշխարհը, թե …