Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի համոզմամբ՝ մեր անվտանգության երաշխավորը ոչ միայն բանակն է, այլ նաև արտաքին քաղաքականությունը, կենսամակարդակը, կրթական մակարդակը և այլն:
Նա դրական է գնահատում պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 1,5 տարի դարձնելու նախագիծը՝ միաժամանակ ընդգծելով, որ այն որոշակի ուշացած է: Վերջինս նաև կարծիք է հայտնում, որ եթե բանակի բարեփոխումները սրանով ավարտվեն, ապա նախագիծն առոչինչ կդառնա:
Կարեն Հովհաննիսյանը կարևոր է համարում, որ պաշտպանված պետք է լինի ոչ միայն զինվորը, այլ նաև սպայական կազմը:
Անդրադառնալով իշխանության ընդդիմախոսների այն պնդումներին, թե այս նախագծով կկրճատվի բանակի թվակազմը՝ Հովհաննիսյանը նկատում է. «Որպեսզի բանակում ունենանք որակյալ թվակազմ, պետք է զինվորականի գործը դարձնել հրապուրիչ և գրավիչ»:
Հովհաննիսյանը կարծում է, որ միայն 1,5 տարով պետք չէ բավարարվել, պետք է այնպես անել, որ ծառայած մարդը դառնա մարտունակ պահեստազոր, որ ցանկացած պահի կարողանա մտնել գործողության մեջ:
Ռազմական փորձագետը միաժամանակ շեշտում է, որ բանակի հետ կապված հարցերը պետք է լինեն փակ քննարկման առարկա, հակառակ դեպքում՝ կարող ենք խնդիրներ ունենալ:






Բաց մի թողեք
Գևորգ Սրբազանը ստում է, նա ևս կողմ է եղել Տեր Արամի կարգալույծ լինելուն․ Արա Զոհրաբյան
Արշակ Կարապետյանը սկանդալային հայտարարություն է արել Նիկոլ Փաշինյանի մասին, նրան համարել գործակալ
Գերիների հարցի նկատմամբ ինչպես էմոցիոնալ վերաբերմունք կա մեզանում, նույնպիսի վերաբերմունք կա նաև ադրբեջանականում․ Բորիս Նավասարդյան