Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի համոզմամբ՝ մեր անվտանգության երաշխավորը ոչ միայն բանակն է, այլ նաև արտաքին քաղաքականությունը, կենսամակարդակը, կրթական մակարդակը և այլն:
Նա դրական է գնահատում պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 1,5 տարի դարձնելու նախագիծը՝ միաժամանակ ընդգծելով, որ այն որոշակի ուշացած է: Վերջինս նաև կարծիք է հայտնում, որ եթե բանակի բարեփոխումները սրանով ավարտվեն, ապա նախագիծն առոչինչ կդառնա:
Կարեն Հովհաննիսյանը կարևոր է համարում, որ պաշտպանված պետք է լինի ոչ միայն զինվորը, այլ նաև սպայական կազմը:
Անդրադառնալով իշխանության ընդդիմախոսների այն պնդումներին, թե այս նախագծով կկրճատվի բանակի թվակազմը՝ Հովհաննիսյանը նկատում է. «Որպեսզի բանակում ունենանք որակյալ թվակազմ, պետք է զինվորականի գործը դարձնել հրապուրիչ և գրավիչ»:
Հովհաննիսյանը կարծում է, որ միայն 1,5 տարով պետք չէ բավարարվել, պետք է այնպես անել, որ ծառայած մարդը դառնա մարտունակ պահեստազոր, որ ցանկացած պահի կարողանա մտնել գործողության մեջ:
Ռազմական փորձագետը միաժամանակ շեշտում է, որ բանակի հետ կապված հարցերը պետք է լինեն փակ քննարկման առարկա, հակառակ դեպքում՝ կարող ենք խնդիրներ ունենալ:
Բաց մի թողեք
Վենդետայի դեպքում լրացուցիչ մարդ սպանելը ոչ միայն տրամաբանական չէ, այլև «շահավետ» չէ
Քաղաքական դասը բեթար ա, քանի որ ամեն ինչից զատ նաեւ շառլատան ա․ Արգիշտի Կիվիրյան
Եվս մի հաստատում, որ ՔՊ-ն է կազմակերպել Փարաքարի համայնքապետի դեմ ահաբեկչությունը