ԱՄՆ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնական, տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր, պոլսահայ, Տարոն Աճեմօղլուն անդրադարձել է «Մեր ձևով» շարժման մեջ իր ներգրավվածության մասին ենթադրություններին։
Միջանկյալ նշենք, որ «Մեր ձևով» շարժման վերջերս կայացած հանդիպման ժամանակ տարածվել էր Աճեմօղլուի տեսաուղերձը, որտեղ նշվում էր, որ տնտեսագետը կլինի այդ շարժման խորհրդատուներից մեկը։
Տնտեսագետը վերոնշյալի վերաբերյալ մասնավորապես նշել է. «Ես չեմ աշխատում ոչ մի կուսակցության հետ,ո ՛չ Հայաստանում, ո՛չ էլ Թուրքիայում։ Համաժողովի համար ուղերձ ուղարկել եմ, բայց որևէ կապ չունեմ կուսակցության հետ։
Անդրադառնալով Հայաստանի զարգացմանը՝ նա նշել է, որ արհեստական բանականությունը և դրա ստեղծած հնարավորությունները կարևոր են Հայաստանի զարգացման համար։ Նաև կարևորել է ներառական և հաշվետու ինստիտուտների կառուցումը:






Բաց մի թողեք
(Չ)դատավոր Արմինե Մելիքսեթյանի ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու ևս մեկ ապացույց
Հիմա էլ ասում է՝ իբր ինչի էիք կռվում, դա անգամ «մեր հողը» չէր․ Հայրապետյան
Արցախը պարտվեց… Պարտվեց ոչ այնքան դիմահար, որքան թիկունքից հասցված հարվածից. Հասրաթյան