Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցում եմ արել, թե այս տարի մարզպետի աշխատակազմը որքան գումար է պետբյուջեից ստացել` որպես պարգեւատրում, մարզի կարիքավորներից դրամական աջակցության խնդրանքով քանի դիմում է եղել, դրանցից քանիսն է բավարարվել, ինչքան աջակցություն է տրվել։
Հրապարակ թերթը գրել է․ Մեզ պատասխանել են․ «2026 թ. հոկտեմբերի 13-ի դրությամբ աշխատակիցները ստացել են 23 559,0 հազար դրամ պարգեւավճար, քաղծառայողները՝ 23 367,5 հազար դրամ: Հոկտեմբերի 13-ի դրությամբ դրամական օգնություն ստանալու համար դիմել է 680 քաղաքացի։ Դրամական օգնություն է տրամադրվել 619 քաղաքացու։ Տրամադրված օգնության ընդհանուր գումարը կազմել է 32 490 000, 0 դրամ»։ Այսինքն, 66 աշխատակից ունեցող մարզպետի աշխատակազմը ստացել է մոտ 50 միլիոն դրամ պարգեւավճար, իսկ մարզի անապահով 619 քաղաքացի` 32 միլիոն 490 հազար դրամ օգնություն։
Հայտնի չէ, թե բարձր աշխատավարձ ստացող մարզպետն ու իր աշխատողները աշխատանքային ինչ նվաճումների կամ արտաժամյա ինչ աշխատանքի համար են շուրջ 15 միլիարդ դոլար պետական պարտք ունեցող Հայաստանի պետբյուջեից ճոխ պարգեւատրվել։

Բաց մի թողեք
Գեւորգ Թորոսյանի ծրագիրը դժգոհությամբ է ընդունվել իշխանական վերնախավի կողմից․ Լուսանկար
Միջամտությունները հասցրել են նրան, որ, օրինակ, ՀՅԴ-ն չի առաջադրվել
Ընտրակեղծարարները