Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունը խուզարկել է նախկին վարչապետ Ղարիբաշվիլիի, ինչպես նաև մի շարք այլ նախկին պաշտոնյաների բնակարանները և տները:
Ըստ նախնական տեղեկությունների, առգրավվել է շուրջ յոթ միլիոն դոլար, թանկարժեք զարդեղեն, նկարների հավաքածուներ, համակարգիչներ, հեռախոսներ, էլեկտրոնային կրիչներ:
Դատախազությունից հայտնել են, որ քննչական գործողությունները կատարվել են «մեկ ընդհանուր քրեական գործի հետաքննության շրջանակներում»: Առայժմ բերման ենթարկվածներ չկան:
Քաղաքագետ Գիա Աբաշիձեն «Նեզավիսիմայա գազետա»-ին ասել է, որ նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի տանն անցկացված խուզարկության մասին լուրը «ցնցել է հանրությանը»:
Ղարիբաշվիլին իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիրներից է, Վրաստանի փաստացի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի ամենամերձավոր անձանցից մեկը:
Աբաշիձեն ենթադրում է, որ Ղարիբաշվիլին «կասկածվում է հոկտեմբերի 4-ի ցույցը ֆինասնավորելու մեջ»: Այդ օրը վրացական ընդդիմությունը փորձել է խաղաղ իշխանափոխություն իրականացնել, տասնյակ քաղաքական գործիչներ «զինված հեղաշրջման փորձի» համար ձերբակալված են:
Ռուսաստանյան լրատվամիջոցն արձանագրել է «իրավիճակի փոփոխություն»: Վրաց ուղղափառ եկեղեցու սպսավորներից արքեպիսկոպոս Բոդբելին համացանցում տարածել է Իրակլի Ղարիբաշվիլիի հետ իր լուսանկարը, իսկ վարդապետ Դորոտեն կիրակնօրյա քարոզչության ընթացքում Թբիլիսիի Ռուսթավելի պողոտան, որ ընդդիմության հանրահավաքների ամենահայտնի վայրն է, անվանել է «դրախտի դարպասներ»: Դորոտին հավատացյալներին կոչ է արել «դուրս գալ Ռուսթավելի պողոտա, որտեղ սքանչելի մարդիկ են հավաքվում»:
«Վրացական երազանքը» հայտնվել է չափազանց բարդ իրավիճակում: Ակնկալվում է, որ հոկտեմբերի 20-ին Եվրահանձնաժողովը հանդես կգա Վրաստանի մասին հայտարարությամբ: Հայտնի է դարձել, որ Գերմանիան Թբիլիսիում իր դեսպանին «խորհրդատվությունների համար հետ է կանչել»: Չնայած գործադրած ջանքերին, Կոբախիձեի կառավարությանը չի հաջողվում հասնել ԱՄՆ հետ հարաբերությունների վերբեռնման:
Նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Վրաստանի արտաքին քաղաքականությունը գնահատել է այնպես, որ կառավարությունը «հրաժարվել է իրացնել ժողովրդի կամքը և երես է թեքել Եվրոպայից»:
Թբիլիսիում քաղաքացիական անհնազանդությունը շարունակվում է: Ի՞նչ հանգուցալուծում է սպասվում: Վրաստանի քաղաքակրթական ընտրությունը Հարավային Կովկասի ապագայի համար կարևոր է:
Վերջին մի քանի ամիսներին արտաքին աշխարհի հետ պաշտոնական Թբիլիսիի շփումները հասել են նվազագույնի: Այս իրավիճակում աճում է Թուրքիայի և Ադրբեջանի ազդեցությունը:






Բաց մի թողեք
Այսօր իշխանությունը հերթական կարմիր գիծն է հատել` տեսանյութեր են հրապարակվել Մար Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի մասին
«Վատիկանը տարածքով աննշան է, բայց միջազգային հարաբերություններում ծանրակշիռ դեր ունի»
Ադրբեջանը փաստացի միանում է Եվրամիություն – Կենտրոնական Ասիա համաձայնություններին ու մերժում Պուտինին