Հոկտեմբերի 21-ին, ժամը 20։46-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրավան գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի 43-րդ կմ-ին բախվել են «Gaz-3110» մակնիշի մարդատար և «Gaz-53» մակնիշի բեռնատար ավտոմեքենաները, վերջինս հարվածել է ճանապարհի երկաթե արգելապատնեշին և մասամբ հայտնվել երթևեկելի հատվածից դուրս․ ճանապարհահատվածը երկկողմանի փակ է:
«GAZ-3110» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը մահացել է։ Վարորդները և բեռնատարի ուղևորը հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, արգելափակումից դուրս բերել դին, այնուհետև քարշակման եղանակով երթևեկելի հատվածից դուրս բերել բեռնատարը։
Ճանապարհահատվածը դարձել է երկկողմանի երթևեկելի:







Բաց մի թողեք
Աստղաբանից մինչև Արծրուն Հովհաննիսյան, էլ ովքեր էին Հովհաննավանքում․ Լուսանկարներ
Արծվի արձանի մոտ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխվածներից մեկը մահացել է. Լուսանկար
Կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանի հարազատ եղբայրը Կաթողիկոսի հետ է․ Լուսանկար