Ազգային ժողովի ամբիոնից «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը քննադատությամբ է հանդես եկել իշխանությունների հասցեին՝ նշելով, որ արտաքին ձևականությունները չեն որոշում իշխանության ժողովրդավարական կամ ավտորիտար բնույթը։
«Սափրված լինելն ու սրտիկ անելը ձեզ ավտորիտար կամ ժողովրդավար չի դարձնում»,– ընդգծեց պատգամավորը՝ ակնարկելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի պահվածքը:
Վարդանյանը իր խոսքում անդրադարձավ նաև քաղաքական հետապնդումներին և կալանավորումներին՝ նշելով, որ դրանք հիշեցնում են 1937 թվականի բռնությունների շրջանը։ Նրա խոսքով՝ թեև ժամանակները փոխվել են, և այսօր կա համացանց, իշխանության մոտեցումները չեն դարձել ավելի ժողովրդավար. «Այո՛, գուցե դուք Սադամ Հուսեյնի տեսք չունեք, բայց դա չի նշանակում, որ ժողովրդավար եք դարձել»:

Բաց մի թողեք
Մինչև 2030 թվականը Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը քիչ հավանական է. Լուսանկար
Ում է առաջարկում ընտրել Արսեն Ջուլֆալակյանը
Քրեական պատասխանատվության վտանգի տակ հրապարակելու եմ Գորիս-Կապան ճանապարհը հանձնելն ամրագրող փաստաթուղթը․ Գեղամ Մանուկյան