26/10/2025

Հարցը ես չեմ, ոչ էլ իմ ինձը, փորձում են լռեցնել Աստծո խոսքը. Տեր Արամը շնորհակալություն է հայտնել վարչապետին

Հովհանավանքում մատուցվող պատարագի ընթացքում Տեր Արամ քահանան իր քարոզում շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին՝ երկու հազար տարի անց Հերովդեսի նման չվարվելու համար։

«Հերովդեսի կողմից ճշմարտությունը գլխատվելուց անցել է երկու հազար տարի։

Ահա այս օրերին մեր իրականության մեջ տեսնում ենք, որ դարձյալ ծնվում են էնպիսի մարդիկ, ովքեր փորձում են Աստծո խոսքը տարածել, բայց այսօր ևս աշխարհում կան փարիսեցիներ, սադուկեցիներ, և այս փարիսեցիները դարձայալ փորձ են անում գլխատելու սրբությունը, բայց ես իմ անկեղծ շնորհակալությունն եմ ուզում հայտնել մեր վարչապետին, որ երկու հազար տարի անց Հերովդեսի նման չի գործում, այլ գործում է ճիշտ հակառակը։

Հարցը այստեղ ես չեմ, իմ անձը չի, իմ կերպարը չի։ Մեկ բան կա․ իմ շուրթերով ես չեմ խոսում, Աստված խոսում է մեր բերանով, երբ որ այդ բերանը փակում են՝ լռեցնում են նաև Աստծո խոսքը, իսկ Աստված խոսում է մի պայմանով, որովհետև սիրում է իր ժողովրդին», – ասել է նա:

Ինչպես հայտնել ենք՝ Գարեգին Բ-ի կողմից կարգալույծ հռչակված Հովհաննավանքի հոգևոր հովիվի Տեր Արամի կողմից եկեղեցում մատուցվել է Սուրբ պատարագ, որին ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Կառավարության մի շարք անդամներ, պատգամավորներ, ՔՊ կուսակցության անդամներ ու քաղաքացիներ՝ ժամանած տարբեր մարզերից: