Ընդդիմությունը, որին հարում է նաև Ստեփանակերտի քաղէլիտայի մի շատ զգալի հատվածը, Եկեղեցու «դեմ հալածանքները հիմնավորում է» նրանով, որ Ամենայն հայոց կաթողիկոսն «արտերկրում բարձրացնում է Արցախի հարցը, որ իշխանությունները համարում են փակված»:
ՀԱԵ գործունեությունն Արցախում վերահաստատվել է դեռևս ԽՍՀՄ գոյության շրջանում՝ 1988թ.-ին: Ի դեպ, Արցախում ծառայության նշանակված առաջին հոգևորականը Միքայել վարդապետ Աջապահյանն էր՝ նստավայր ունենալով Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտչի վանքը:
Կարճ ժամանակ անց նրան փոխարինել է Պարգև եպիսկոպոս Մարտիրոսյանը: Շուշիի ազատագրումից և Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին կարգի բերելուց հետո թեմակալ առաջնորդին հատկացվել է նստավայր: Եկեղեցական բոլոր տաղավար տոները նշվել են Ղազանչեցոց եկեղեցում, սրբազանն ապրել է Շուշիում:
Երևի 2005 թ.-ին Ստեփանակերտում կատարվել է թեմակալ առաջնորդի նստավայրի հիմնարկեքը, զուգահեռաբար կամ մի փոքր ուշ՝ սկսվել նոր եկեղեցու կառուցումը, որի օծումը տեղի է ունեցել 2019-ին: Այդ պահից Շուշին դադարել է լինել ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդանիստ:
Շուշին ոչ միայն Արցախի, այլև ողջ Արևելյան Անդրկովկասի հոգևոր կենտրոն է սահմանվել ցարական իշխանության որոշմամբ, երբ լուծարվել է Աղվանից կաթողիկոսությունը:
Ի՞նչ հանգամանքներում և մոտիվացիայով է ընդունվել թեմակալ առաջնորդի նստավայրը Շուշիից Ստեփանակերտ տեղափոխելու որոշումը: Մայր աթոռն այդ քայլին գնացել է ինքնուրո՞ւյն, թե խնդիրը քննարկվել է Հայաստանի և Արցախի իշխանությունների հե՞տ:
Այսօր միջեկեղեցական որևէ միջոցառմանն, իհարկե, կարելի է խոսել Արցախի իրավունքներից, նրա պատմամշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտությունից, բայց ՀԱԵ-ի Շուշիից նահանջը մի՞թե միջազգային կրոնական կազմակերպությունների և քույր եկեղեցիների ուշադրությունից դուրս է մնացել:






Բաց մի թողեք
Վարչապետի հայտարարության և իրականության հակասությունը․ ինչպես հեռացավ ԲԴԽ նախկին նախագահը
Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմը տևել է 38 տարի, միլիոնավոր մարդիկ են զոհվել․ Թրամփ
ԱԱԾ նկուղներում հոգևորականներ են՝ ինչպես Ստալինի ժամանակներում