30/10/2025

Բաքվի շինծու դատավարության ժամանակ Փաշինյանի մասնակցությամբ տեսանյութ են հրապարակել

Բաքվի ռազմական դատարանում այսօր շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների և մյուս հայ բանտարկյալների դեմ շինծու մեղադրանքներով կեղծ դատավարությունը:

Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ նշելով, որ ներկայումս ընթացող «դատական նիստը» շարունակվել է «փաստաթղթերի ընթերցմամբ»։

Ըստ APA-ի՝ Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի խնդրանքով «դատական ​​նիստում ուսումնասիրվել են 2020 թվականին Թովուզի (Թովուզի մարտեր – խմբ.) իրադարձություններից հետո նկարահանված տեսանյութերը։

Հիշեցնենք, որ Իշխանյանի փաստաբանը միջնորդություն է ներկայացրել տեսանյութը հոկտեմբերի 24-ի դատական ​​նիստում ուսումնասիրելու համար։

Ըստ տեղի ԶԼՄ-ների, «ցուցադրվել է 2020 թվականի օգոստոսի 28-ին YouTube-ում տեղադրված տեսանյութ։ Այն ցույց է տալիս, թե ինչպես է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարգևատրում հայ զինծառայողներին Սարդարապատում։ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի մասնակցությամբ միջոցառման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ բոլոր պարգևատրվածները հուլիսյան մարտերի ակտիվ մասնակիցներ են եղել»։

Նշվում է, որ պետական ​​մեղադրող Վուսալ Աբդուլլաևը հարցեր է ուղղել մԱրայիկ Հարությունյանին՝ հետաքրքրելով, թե տեսանյութում պատկերված է հուլիսյան մարտերին մասնակցած հայ զինծառայողներին պարգևատրելու գործընթացը. «Ի՞նչ նպատակով և ի՞նչ կարգավիճակով եք հրավիրվել այս միջոցառմանը», ապա ՀՀ ԱԽ համատեղ նիստին:

Ըստ լրատվամիջոցների, Արայիկ Հարությունյանն, իբր ի պատասխան, նշել է, որ ԼՂ «ներկայացուցիչները պարբերաբար հրավիրվել են ՀՀ-ում անցկացվող նմանատիպ միջոցառումներին։ Հանդիպման ժամանակ քննարկվել են ՀՀ անվտանգությանը, ռազմական պատրաստության մակարդակին և հնարավոր պատերազմական սցենարներին վերաբերող հարցեր»։