Նախարարի աշխատակազմի ղեկավար Էդգար Հովսեփյանը գրում է․
«Հարգելի գործընկերներ, ընկերներ, հարազատներ: Վաղը ավարտում եմ իմ աշխատանքային գործունեությունը, որպես Արդարադատության նախարարության նախարարի աշխատակազմի ղեկավար: Նաև ավարտում եմ իմ՝ արդեն 6 տարվա պետական համակարգում աշխատանքս: Պետական համակարգում աշխատել եմ ՝ Պետական եկամուտների կոմիտեում և Արդարադատության նախարարությունում: Կյանքիս այս վեց տարիների ամենօրյա քրտնաջան և նվիրված աշխատանքս ծառայել են հայրենիքիս, հայրենիքիս զարգացմանը և պետականաշինության կայացմանը, որը կատարել եմ բարձր պատասխանատվությամբ և պատվի զգացումով: Ակտիվորեն մասնակցել եմ իմ ոլորտին վերաբերվող կառավարության որդեգրած ծրագրերի իրականացմանը: Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության Վարչապետ՝ Նիկոլ Փաշինյանին պաշտոնի նշանակման և վստահության համար: Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում Ռուստամ Բադասյանին՝ առաջնորդելու, ղեկավարելու և վստահության համար: Իր ղեկավարման ներքո աշխատել եմ 5 տարի: Շնորհակալություն եմ հայտնում Կառավարության իմ բոլոր գործընկերներին:
Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, որոնց հետ աշխատել եմ՝ վստահության, ընկերական վերաբերմունքի և միասին անցած ճանապարհի համար։ Իմ շատ ու շատ գործընկերներ Ինձ համար արդեն դարձել են ընկերներ: Արժևորում եմ ամեն մի օր և ամեն մի փորձ,որ անցել ենք միասին»։
Հետաքրքիր է, որ Հովսեփյանը շնորհակալություն է հայտնում բոլորին, բացառությամբ՝ նախարար Սրբուհի Գալյանին, որի հետ վերջին տարում աշխատել է, նախարարության մեր աղբյուրն ասաց, որ Էդգար Հովսեփյանը հերթական աշխատողներից էր, որի հետ Գալյանը «յոլա չէր գնում»։
Հիշեցնենք, որ արդարադատության նախարարությունից Սրբուհի Գալյանի նախարար նշանակվելուց հետո ազատումների շքերթ է սկսվել։ Աշխատակազմից տասնյակ աշխատողներ լքել են նախարարությունը:







Բաց մի թողեք
Պարզվել են Տավուշի անտառային հատվածում ողբերգական ավտովթարից մահացած ամուսնու և վիրավոր կնոջ ինքնությունները
#Ուղիղ․ Հայաստանը ես եմ նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանի մամուլի ասուլիսը
Հայկ Բաբայանն ազատվել է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի պաշտոնից. Լուսանկար