08/11/2025

Բրյուսովցիների Հաղարծինում վթարված ավտոբուսի ուսանողներից 30 տուժածից 20-ը բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել

Հաղարծին վանական համալիրի մոտակայքում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով բուժօգնության դիմած 30 տուժածից 20-ը անհրաժեշտ հետազոտություններ անցնելուց և բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել:

Այս մասին տեղեկանում ենք Առողջապահության նախարարությունից։

Վիրահատված քաղաքացու առողջական վիճակը կայուն ծանր է, գտնվում է բժիշկների հսկողության տակ:

9 տուժածների բուժօգնությունը կազմակերպվել է երևանյան բուժհաստատություններում: