Անհանգստությամբ հետևում եմ Վեհափառ Հայրապետի 68-ամյա եղբոր և եղբորորդու դեմ վարույթի ընթացքին։
Արա Զոհրաբյանն իր էջում լուր է տալիս, որ. «Գևորգ Ներսիսյանը և որդին՝ Համբարձում Ներսիսյանը ձերբակալված են: Ցուցմունքներ են տվել, ներկայացվել է տեսագրությունը քննիչին: Սպասում ենք, թե ինչ որոշում կընդունեն: 12 ժամվա ընթացքում պետք է դատարան դիմեն կալանքի համար կամ ազատ արձակեն»։
Հուսանք, որ փաստաբանական ծավալուն աշխատանքն արդյունք կտա ու ձերբակալվածները շուտով ազատ կարձակվեն։ Հիշեցնեմ, որ այս վարույթի հիմքում Վաղարշապատ համայնքի ընտրություններում Արամ Զավենի Սարգսյանի թեկնածու Հ.Մ.-ի (սկի անու՛նը չեմ ուզում տալ) թիմից ստացված «դանոսն» է, որն առերևույթ պարունակում է սուտ մատնություն։
Ռուբեն Մելիքյան

Բաց մի թողեք
Նիկոլ Փաշինյանի արձակուրդային ուշագրավ ընտրությունը
Երբ հայ նախարարը գրում է. «Այլևս հնարավորություն ունենք», նույնն է, թե Դոստոևսկին գրեր. «Я русскую школу скончался»
Դե ինչ, սիրելի «ժողբաստիոնականներ», վայելեք ձեր բռնապետության ճանաչումը