Վերջերս ՔՊ վարչությունը հայտարարեց, որ 2026 թ. ընտրությունների ՔՊ նախընտրական շտաբը կղեկավարի վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, քարոզչական պատասխանատուն կլինի Վահագն Ալեքսանյանը։
«Հրապարակ» թերթը գրում է․ Պարզվում է, շտաբի մյուս անդամներն էլ են Փաշինյանի վստահելիները՝ քիչ բացառությամբ։
Օրինակ, ֆինանսական հարցերով պատասխանատու է նշանակվել Փաշինյանների ընտանեկան «գանձապահ», «Հայկական ժամանակի» նախկին հաշվապահ Արուսյակ Մանավազյանը, մարզերի պատասխանատուն կլինի Դավիթ Խուդաթյանը՝ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարը, որը նաեւ ի պաշտոնե մարզպետների «վերակացուն» է։
Եվ Երեւանի պատասխանատու է նշանակվել քաղաքապետ Տիգրան Ավինյանը, որի եւ Փաշինյանի ոչ այնքան ջերմ հարաբերությունների մասին նաեւ ՔՊ-ում են խոսում։






Բաց մի թողեք
Վեհափառի դեմ այս շարժումը Սյունիքը հանձնելու գործընթացին նախորդող քա՞յլ է
Ոստիկանությունը ճիշտ կաներ, եթե այդպես բերանները փակելով եկեղեցուց դուրս բերեր կեղծ հոգևորականներին․ Հայկ Դորունց
Իջևանում հասարակական տրանսպորտ չի գործում գյուղերի ու մարզկենտրոնի միջև