Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում ուժեղ քամու և անբարենպաստ եղանակային պայմանների հետևանքով վիրավորում է ստացել 28 մարդ:
Այս մասին իր իր ալիքում հայտնել է քաղաքապետ Ալեքսանդր Սկրյաբինը։
Քաղաքապետը նախկինում հայտնել էր, որ բնական աղետի հետևանքով մեկ մարդ մահացել է:
Ռոստովի մարզի մի քանի քաղաքներում փոթորիկը և տեղատարափ անձրևները կաթվածահար են արել ենթակառուցվածքները: Էլեկտրաէներգիայի անջատումներ են տեղի ունեցել Դոնի Ռոստովում, Ազովում, Բատայսկում, Տագանրոգում և Շախտիում, իսկ ջրամատակարարման անջատումներ՝ Նովոչերկասկում:



Բաց մի թողեք
Ադրբեջանի և Իրանի սահմանին զինված փոխհրաձգություն է տեղի ունեցել
Թրամփն Իրանի հետ պատերազմի հարցում «քավության նոխազներ» է փնտրում․ The Atlantic
Վարչապետ Բարտ դե Վեվերը հրաժարական է ներկայացրել Բելգիայի արքա Ֆիլիպին. Լուսանկար