08/11/2025

Ծառայությունը նաեւ ստաժ կհաշվեն. իշխանությունը պոպուլիստական նախագծերի շքերթ է նախատեսում

Ինչպես գրել էինք, իշխանությունը հրատապ ռեժիմով շարունակելու է կյանքի կոչել նախընտրական, պոպուլիստական նախագիծը՝ զինվորական ծառայությունը 2-ից 1,5 տարի դարձնելու վերաբերյալ։

«Հրապարակ» թերթը գրում է․ Նախագիծն արդեն ուղարկվել է խորհրդարան եւ քննարկվելու է եկող քառօրյա նիստերի ընթացքում։ Սակայն իշխանությունը սրանով չի սահմանափակվելու` իշխանականներն առաջիկա ամիսներին մտադիր են հանդես գալ նմանատիպ այլ ամբոխահաճո նախաձեռնություններով։

Օրինակ, մեզ ասացին, որ քննարկում են նաեւ պարտադիր զինվորական ծառայության տարիներն իբրեւ աշխատանքային ստաժ հաշվարկելու հարցը, եւ նախագծի տեսքով դա նույնպես կներկայացվի խորհրդարանի ընդունմանը։