Նախընտրական աժիոտաժ է սկսվել ոչ միայն իշխանության թիմում, այլեւ՝ ընդդիմադիր շրջանակներում։ Օրինակ, Ռոբերտ Քոչարյանի թիմում այս պահին քննարկման ամենաակտուալ հարցն այն է, թե ով է գլխավորելու նախընտրական ցուցակը։
«Հրապարակ» թերթը գրում է․ Թեպետ Ռ․ Քոչարյանն իր վերջին ասուլիսում պատասխանեց այդ հարցին՝ որ դա կախված կլինի նրանից, թե, ըստ սոցիոլոգիական տվյալների, ով կունենա առավելագույն հնարավորություն, այսինքն` ամենաբարձր ռեյտինգը:
Եվ ասաց, որ այդ հարցի պատասխանը կունենան հունվար-փետրվարին: Սակայն նրա թիմակիցներին, պարզվում է, այդ հարցը հանգիստ չի տալիս։ Ոմանք կարծում են, որ չնայած 2-րդ նախագահի վարկանիշը մինչ այս պահը ամենաբարձրն է իրենց թիմում, սակայն նա էստաֆետը հանձնելու է որդուն՝ Լեւոնին, որն արդեն քանի տարի է՝ քաղաքականության մեջ է, ԱԺ պատգամավոր է:
Դրան նպաստում է նաեւ այն, որ Լեւոն Քոչարյանը վերջին ամիսներին մարզերից տուն չի գալիս` շարունակ հանդիպումներ է ունենում մարդկանց հետ։ Այս ընտրություններին չեն կարող նախորդ սցենարը կրկնել, երբ ցուցակը գլխավորում էր երկրորդ նախագահը, իսկ որդին 50-րդն էր, հասկանում են, որ նախկին` 2021-ի ցուցանիշը չեն գրանցի, իսկ այդ դեպքում կոռեկտ չի լինի առաջին անցողիկ տասնյակում ընդգրկել թե՛ հոր, թե՛ որդու անունները։






Բաց մի թողեք
Պոլիտեխնիկում մոռացել են ռեկտորի նոր մրցույթը հայտարարել, հոգաբարձուների խորհուրդ էլ չունեն․ Լուսանկար
600 միլիոն դրամ Հանրապետության հրապարակը զարդարելու համար
Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել 5-րդ ալիքին, որը կցուցադրվի