1828թ. փետրվարի 10 –ին Թավրիզի մերձակա Թուրքմենչա գյուղում կնքվել է ռուս-պարսկական պայմանագիր:, Այդ փաստաթուղթը կոչվում է «Համայն Ռուսիո Կայսեր և Պարսկաստանի Շահի միջև խաղաղության մասին ստորագրված Տրակտատ» կամ «Ռուս-պարսկական Թուրքմենչայի պայմանագիր», որի 15-րդ հոդվածով Պարսկաստանի Շահը պարտավորվում է «լիակատար ներում շնորհել Ադրբեայջան կոչվող մարզի բոլոր բնակիչներին»:
Ըստ այդմ, նրանցից ոչ ոք, ինչ խավի էլ որ պատկանա, չպետք է «ենթարկվի հետապնդման, արժանապատվության ստորացման՝ պատերազմի և այդ մարզի ժամանակավոր գրավման ընթացքում իր կարծիքների, գործողությունների կամ վարքի համար»:
Շահը նաև պարտավորվում է մեկ տարվա ընթացքում չխոչընդոտել այն մարդկանց և նրանց ընտանիքներին, որ ցանկություն կունենան պարսկական հպատակությունից հրաժարվել, տեղափոխվել և ընդունել ռուսական հպատակություն:
Հոդվածը Պարսկաստանի Շահին պարտավորեցնում է տեղափոխություն դեպքում այդ մարդկանց ունեցվածքը չհարկել, նրանց նկատմամբ մաքսատուրքեր չկիրառել:
Փաստաթղթից պարզորոշ հասկացվում է, որ թեև պայմանագիրը կնքվում է Թավրիզում, որ, ինչպես նաև հարակից քաղաքները և այլ բնակավայրերը, գրավված էր ռուսական զորքի կողմից, Պարսկաստանից Ռուսաստանին են անցնում Երևանի և Նախիջևանի խանությունները, իսկ մյուս տարածքները, որ կոչվում են «Ադրեբայջան», համարվում են ժամանակավորապես ռուսական զորքերից գրավված և ենթակա են վերադարձի:
1991թ. հոկտեմբերի 18-ին Ադրբեջանի Գերագույն խորհուրդն ընդունել է «Պետական անկախության վերականգնման մասին սահմանադրական ակտը», որտեղ 1920թ. ապրիլի 28 –ին Բաքվում բոլշևիկյան իշխանության հռչակումը ճանաչվում է «ինքնիշխան Ադրբեջանի տարածքի օկուպացիա, իշխանության օրինական ընտրված մարմինների տապալում և նրա անկախության կործանում, ի հետևանս ինչի, որպես 1806-1828 թվականներին, Ադրբեջանը կրկին Ռուսաստանի կողմից անեքսիայի է ենթարկվել»:
Այս ձևակերպման «գաղտնագիրն» ավելի ընդգրկուն է: Բանն այն է, որ 1806-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմն ընդմիջվել է 1813թ. Գյուլիստանի պայմանագրով, որի համաձայն Պարսկաստանից Ռուսաստանի տիրապետությանն են անցել Ղարաբաղի, Գյանջայի, Շաքիի, Շիրվանի, Դերբենտի, Ղուբայի, Բաքվի և Թալիշի խանությունները, ինչպես նաև Դաղստանը, Քարթլի-Կախեթիան, Մեգրելիան, Իմերեթիան, Գուրիան և Աբխազիան: Այսինքն, Ադրբեջանի գործող սահմանադրության իմաստով «Ադրբեջան է» ոչ միայն Հայաստանը, այլև գրեթե ամբողջ Վրաստանը, ՌԴ Դաղստանի ինքնավարությունը:
Իլհամ Ալիևն ասում է, որ ադրբեջանցիները երբեք անջատողական ձգտումներ չեն ունեցել: Իսկ Վրաստանում կամ Դաղստանում ապրող ադրբեջանցին ինչո՞ւ պիտի անջատողական ձգտումներ ունենա, եթե Ադրբեջանի սահմանադրության իմաստով «ապրում է իր վաղնջական հողում, որ մի օր քաղաքական հայրենիք է լինելու»:
Իսկ եթե ավելի լուրջ, ապա Ռուսաստանն է այն պետությունը, որ առաջին անգամ միջպետական իրավական ակտում լեգիտիմացրել է «Ադրեբայջան մարզը»: Եվ պարտավոր է ուղղել Կովկասի ապագային սպառնացող սխալը:






Բաց մի թողեք
«Ղարաբաղն ազատագրելուց հետո կվերադառնանք մեր հինավուրց հողերը՝ Էրիվան, Գյոյչա, Զանգեզուր». Ալիևի խոսութը …
Լուկաշենկոյի միջնորդությամբ Ալիևը կարող է Պուտինի «գիրկը վերադառնալու» ընտրություն կատարել
Հայաստանին նոր մարտահրավերներ առաջադրել կստացվի Իվանիշվիլիին ու Պուտինին